Մեսսին դեռ որոշում չի կայացրել ապագայի վերաբերյալ


22:47 , 5 հոկտեմբեր, 2022

Armsport.am-ը գրում է.

Լեո Մեսսին դեռ չի որոշել, թե որտեղ է շարունակելու կարիերան։

Ինչպես հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն, ֆուտբոլիստը տեղյակ է, որ ՊՍԺ-ն ցանկանում է պահել իրեն, իսկ «Բարսելոնան»՝ վերադարձնել։

Մեսսին դեռ պաշտոնական առաջարկ չի ստացել կողմերից։

Լիգա 1-ի ընթացիկ մրցաշրջանում Մեսսին խփել է 5 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում։