Եղոյան Արմանի կոպիտ վրիպումը


16:13 , 5 հոկտեմբեր, 2022
Լրագրողների հետ ճեպազրույցում Եղոյան Արմանը, արձագանքելով մասնակի իշխանափոխության վերաբերյալ ընդդիմության հնչեցրած գաղափարին, հայտարարել է. «Դա իրենց առաջարկը չպետք է լինի. պետք է լինի քաղաքական պահանջ՝ լայն զանգվածների կողմից, որ դա դառնա օրակարգային: Ոչ թե մի խմբակցություն գա, ասի՝ սա եմ պահանջում: Այս պահին ես շատ կուզեի, որ մեր հանրության լայն շերտերը կենտրոնացած լինեին մեր պետականության առաջ ծառացած մարտահրավերներին դիմակայելու վրա: Դուք հիմա պատկերացնո՞ւմ եք՝ մեր առջև ինչ մարտահրավերներ են ծառացած: Դրանք լուծելու ուղիների մասին դուք հարցեր տալի՞ս եք քաղաքական գործիչներին»:

Եղոյան Արմանն իր խոսքում երկու հիմնական շեշտադրում է կատարել. մեկն այն է, թե իբր մասնակի իշխանափոխության գաղափարն արհեստածին է, քանի որ գաղափարը լայն մասսաները չեն առաջ քաշել ու չեն պաշտպանում, ապա՝ ընգծելով պետության առաջ ծառացած մարտահրավերները՝ փորձել է սույն գաղափարը ժամանակավրեպ հռչակել. իբր դրա ժամանակը չէ, իսկ դրա փոխարեն պետք է կոնսոլիդացվել Նիկոլի շուրջ:

Երկու դեպքում էլ, ինչպես հասկանալի է, Եղոյան Արմանը վրիպել է:

Ընդամենը մի քանի ամիս առաջ էր, որ ընդդիմությունն իր փողոցային շարժումով ցույց տվեց, թե որքան մեծ է հանրային պահանջը՝ հասնելու երկրում իշխանափոխության: Շարժումն այնքան հուժկու էր, որ նույնիսկ որոշ ՔՊ-ականներ սկսել էին գաղտնի պայմանավորվել ընդդիմության հետ,թե ինչպես են Նիկոլին տակից վարի տալու: Բայց Նիկոլն այնքան «պադոշ» գտնվեց, որ նույնիսկ լայն հանրային շրաջանակների, ժողովրդական մասսաների այդ պահանջին կարողացավ դեմ գնալ ու արտաքին ճակատում հերթական ագամ իքնաստորացվելու գնով պահեց իշխանությունը: Այսինքն՝ ՔՊ-ական Արմանի թեզը, թե լայն ժողովրդական պահանջարկի բացակայությունն է պատճառը, որ չի կարող դիտարկվել գոնե մասնակի իշխանափոխության տարբերակը, սին է ու սուտ:

Ինչ վերաբերում է Նիկոլի շուրջ կոնսոլիդացվելուն, ապա կյանքը ցույց է տալիս, որ դրանից դատարկ ու վտանգավոր բան չկա. 44-օրա պատերազմի ժամանակ էլ ողջ ազգը կոնսոլիդացվել էր «գերագույն հրամանատար» կոչվածի շուրջ, բայց ընդամենը 44 օր պահանջվեց՝ համոզվելու, որ հենց դա էր բոլորիս սխալը. նոյեմբերի 9-10-ի հայտարարության հետանքով մի ստորագրությամբ հաձնվեց հողերի մեծ մասն այն դեպքում, երբ հայ զինվորներին՝ թեկուզ դավաճանված, հաջողվել էր սեփական արյան գնով պահել հողերի մեծ մասը: Ինչ վերաբերում է ներկա պահին, ապա իրավիճակը նույնքան վտագավոր է, որքան 44-օրյայից առաջ, գուցե ավելի վտանգավոր, ու եթե չհաջողվի ամենակարճ ժամանակամիջոցում ազատվել սրանցից, Երևանից բան չի մնա, ու դա՝ տրվելիք հազարավոր զոհերից հետո: