Վիրավորում ստացած զինծառայողներից 61-ն ավարտել է բուժումը․ ՊՆ–ն վիրավորների մասին տվյալներ է հայտնում


15:23 , 5 հոկտեմբեր, 2022

Հոտկեմբերի 5-ի դրությամբ ադրբեջանական վերջին ռազմական ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներից 61-ն ավարտել է բուժումն ու դուրս գրվել հոսպիտալներից, 40-ը՝ բուժումն ավարտել է և գտնվում է վերականգնողական արձակուրդում: Այս մասին հայտնում է ՊՆ–ն։
«Այս պահի դրությամբ հոսպիտալներում այլևս չկա վիրավոր, որի առողջական վիճակը գնահատվի ծայրահեղ ծանր:
Շնորհակալություն բժիշկներին հսկայածավալ արդյունավետ աշխատանքի համար»,–ասվում է հաղորդագրության մեջ: