Փաշինյանը և Էրդողանը հինգշաբթի օրն առաջին անգամ կհանդիպեն Պրահայում


13:08 , 5 հոկտեմբեր, 2022

Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջին դեմ առ դեմ հանդիպումը նախատեսվում է հինգշաբթի օրը Պրահայում: Այդ մասին գրում է թուրքական Milliyet թերթը։

«Վաղը Թուրքիայի ժամանակով 19.00-ին Պրահայում նախագահ Էրդողանը երկկողմ հանդիպում կանցկացնի Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ»,-թերթի հրապարակումից մեջբերում է արեկ «ՌԻԱ նովոստին»։

Ավելի վաղ Թուրքիայի ղեկավարը հայտարարել էր նման հանդիպման հնարավորության մասին։ Սա կլինի Թուրքիայի և Հայաստանի ղեկավարների առաջին դեմ առ դեմ հանդիպումը հարաբերությունների կարգավորման գործընթացի վերսկսումից հետո։