Ռոզա Լինը ելույթ կունենա Էդ Շիրանի համերգային շրջագայության ընթացքում


00:41 , 4 հոկտեմբեր, 2022

Armenpress.am-ը գրում է.

«Եվրատեսիլ 2022»-ի Հայաստանի պատվիրակ Ռոզա Լինը ելույթ է ունենալու հանրահայտ անգլիացի երգիչ, երգահան Էդ Շիրանի համերգային շրջագայության ընթացքում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երգչուհին այդ մասին հայտնել է՝ «Ինստագրամի» «Սթորի» բաժնում հրապարակելով Շիրանի՝ 2023-ին կայանալիք համերգային շրջագայության պաստառը:

Ավելի վաղ Հանրային հեռուստաընկերությունը հայտնել էր, որ Ռոզա Լինի եվրատեսիլյան Snap երգը մրցույթի պատմության մեջ ամենալսված հինգ երգերից մեկն է դարձել: