Իրանը հերքել է Ռուսաստանին ԱԹՍ-ներ տրամադրելու մասին լուրը


20:57 , 3 հոկտեմբեր, 2022

Tert.am-ը գրում է.

Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին հոկտեմբերի 3-ին հերքել է, թե իբր Իրանը ԱԹՍ-ներ  է տրամադրել ռուսական կողմին Ուկրաինայի հետ հակամարտության շրջանակում կիրառելու նպատակով:

«Իրանն անհիմն է համարում Ռուսաստանին անօդաչու թռչող սարքերի մատակարարման մասին հրապարակված հաղորդագրությունները՝ ուկրաինական պատերազմում օգտագործելու համար և չի հաստատում դրանք»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին նշել է Քանաանին, որի խոսքերը հրապարակվել են Իրանի ԱԳՆ-ի «Տելեգրամ» ալիքում:

Նա ընդգծել է, որ Իրանը հավատարիմ է չեզոքության քաղաքականությանը:  Քանաանիի խոսքով՝ Թեհրանը հավատարիմ է Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև առկա տարաձայնությունների քաղաքական լուծման անհրաժեշտությանը։