ՌԴ-ին միացած նոր շրջաններում ուկրաիներենը պաշտոնական կարգավիճակ չի ունենա


18:03 , 3 հոկտեմբեր, 2022

Lurer.com-ը գրում է.

ՌԴ Դաշնային խորհրդի սահմանադրական օրենսդրության հանձնաժողովի նախագահ Անդրեյ Կլիշասը հայտարարել է, որ Խերսոնի և Զապորոժիեի շրջաններում ուկրաիներենը պաշտոնական կարգավիճակ չի ունենա, սակայն չի էլ արգելվի։

«Ուկրաիներենը պաշտոնական կարգավիճակ չի ունենա, միայն Ռուսաստանի Դաշնության կազմում գտնվող հանրապետություններն ունեն պետական լեզուն սահմանելու իրավունք։

Ոչ ոք չի արգելի ուկրաիներենը, բայց նրան նաև պաշտոնական կարգավիճակ չի տրվի»,- գրել է նա Telegram-ի իր ալիքում։