Մենք գործ ունենք վայրենիների հետ․ պատժամիջոցներ, զենքեր և դեօկուպացիա, հիմա․ Զոհրաբ Մնացականյան


10:12 , 3 հոկտեմբեր, 2022

ՀՀ ԱԳ նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանն իր թվիթերյան միկրոբլոգում անդրադարձել է թելեգրամյան ալիքներում տարածված տեսանյութին, որում ադրբեջանցիները գնդակահարում են հայ ռազմագերիներին:

«Ադրբեջանցի ագրեսորների կողմից հայ ռազմագերիներին մահապատժի ենթարկելու սարսափելի տեսանյութը հարված է ԵՄ-ի և ԱՄՆ-ի խաղաղության ջանքերին: Մենք գործ ունենք վայրենիների հետ: Առանց ազերիների դեմ գործողությունների, առաջընթաց չի կարելի սպասել: Պատժամիջոցներ, զենքեր և դեօկուպացիա։ Հիմա՛»,- գրել է նախկին ԱԳ նախարարը: