Արդարադատության ակադեմիայի շինության պարիսպը փլուզվել է


17:25 , 1 հոկտեմբեր, 2022

Հոկտեմբերի 1-ին, ժամը 06:39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Փիրումյաններ փողոցի թիվ 9 հասցեում Արդարադատության ակադեմիայի շինության պատերը և հենասյուները փլուզվել են, լցվել մոտակա շինարարական հրապարակ․ տուժածներ չկան:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Արդարադատության ակադեմիայի վարչական շենքի հարևանությամբ կառուցվող շենքի փոսորակի եզրից տեղի է ունեցել հողաշերտի փլվածք, ինչի հետևանքով փլուզվել է նաև ակադեմիայի ճաղավանդակներով պարիսպը (մոտ 8 քմ). տուժածներ չկան:

Փրկարարները սահմանազատել են տարածքը: