Եռաբլուրում կարմիր բերետավորների գործողությունների առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան տուժողներ, մեղադրյալներ՝ ոչ


15:44 , 30 սեպտեմբեր, 2022

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում սեպտեմբերի 21-ին կարմիր բերետավորների բերման ենթարկելու գործողությունների առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Քրեական վարույթը նախաձեռնվել է ՀՀ ՔՕ 441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (պաշտոնատար անձի կողմից ծառայողական լիազորությունները չարաշահելը)։

Տեղեկացանք, որ վարույթով տուժողի կարգավիճակ են ստացել զոհված զինծառայողների ծնողները, իսկ մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձ առայժմ չկա։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21֊ին զոհված զինծառայողների հարազատները բռնի ուժով հեռացվել էին «Եռաբլուրից»` իշխանական վերնախավի այցից առաջ։