Tert.am-ը գրում է.
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ցանկություն է հայտնել միջնորդ դառնալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցային գործընթացում։
Քաղաքական գործիչն ու միլիարդատերը նշել է, որ Ռուսաստանին և Ուկրաինային անհրաժեշտ է խաղաղ պայմանագիր կնքել։
«Երկու կողմերն էլ դրա կարիքն ունեն և ցանկանում են, վտանգված է ամբողջ աշխարհը»,- գրել է նա։
Մոսկվան և Կիևը դեռ չեն արձագանքել ԱՄՆ նախկին նախագահի առաջարկին։