Արտատարածաշրջանային խաղացողները փորձում են Ուկրաինայի անկայուն վիճակը Հարավային Կովկաս տեղափոխել․ Մարիա Զախարովա


23:01 , 29 սեպտեմբեր, 2022

Tert.am-ը գրում է.

Մի շարք արտատարածաշրջանային խաղացողներ փորձում էին յուրացնել խաղաղ կարգավորման կամ խաղաղության պայմանավորվածությունների դափնիները: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պնդելով, որ այդ ուժերը փորձում են Ուկրաինայի անկայունության իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատված՝ մասնավորապես` Հարավային Կովկաս տեղափոխել։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն ընդգծել է, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի եռակողմ պայմանավորվածությունների լիարժեք կատարումը տարածաշրջանում խաղաղության և կայունության երաշխիքն է: Միաժամանակ նա ընդգծել է պայմանավորվածությունների իրագործման կարևորությունը բոլոր երեք ուղղություններով` հաղորդակցությունների ապաշրջափակում, սահմանազատում, խաղաղության պայմանագրի նախապատրաստում:

«Մեր երկիրը շարունակում է եռանդուն ջանքեր գործադրել թե՛ Բաքվի, թե՛ Երևանի հետ շփումներում` հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի ապաԷսկալացման ուղղությամբ: Համապատասխան քայլեր են ձեռնարկվում նաև ՀԱՊԿ-ի գծով»,-նշել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը։

Նա ընդգծել է հրադադարի կայուն ռեժիմի ապահովման և բոլոր ուժերի` նախկին դիրքեր հետքաշման անհրաժեշտությունը:

Զախարովան անդրադարձել է նաև ՀԱՊԿ-ի հասցեին հնչող քննադատություններին, նշելով, որ դրանք չեն նպաստում փոխըմբռնելի լուծումների որոնմանը։ՀԱՊԿ-ի մասին քննադատությունները, որոնք հնչեցնում են առանձին քաղաքական գործիչներ, չեն նպաստում փոխընդունելի լուծումների որոնմանը

Նա նշել է, որ Մոսկվան ՀԱՊԿ-ի շրջանակում Երևանի հետ համագործակցությունը գնահատում է արդյունավետ։