ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հանդիպել է ՀՀ վարչապետ, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Նիկոլ Փաշինյանի հետ


17:17 , 29 սեպտեմբեր, 2022
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հանդիպել է ՀՀ վարչապետ, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Նիկոլ Փաշինյանի հետ:

Զասը Փաշինյանին տեղեկացրել է ՀԱՊԿ առաքելության աշխատանքի նախնական արդյունքների մասին, կողմերը մանրամասն քննարկել են նրա աշխատանքն ու տարածաշրջանում ստեղծված իրավիճակը:

ՀԱՊԿ առաքելությունը՝ կազմակերպության գլխավոր քարտուղարի և ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի գլխավորությամբ, Հայաստան է եկել սեպտեմբերի 13-ին կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստի որոշման համաձայն։
 Առաքելության կազմում ընդգրկված են ՀԱՊԿ անդամ պետությունների ներկայացուցիչներ, որոնք կազմակերպության աշխատանքային մարմինների աշխատակիցներ են: