Նիկոլը Հայաստանը գցում է Արևմուտքի տակ


14:22 , 29 սեպտեմբեր, 2022
Կառավարության նիստում Նիկոլը հայտարարել է, թե Հայաստանն իր միջազգային գործըկերներին առաջարկում է հայ-ադրբեջանական սահմանին տեղակայել դիտորդական առաքելություն՝ կլինի դա ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԵԱՀԿ-ի, թե՞ որևէ այլ միջազգային կազմակերպության:

Սա չափազանց կարևոր հայտարարություն է ու, ըստ էության, բացահայտում է Նիկոլի կառավարության վերջնական նպատակը: Եթե Հայաստանում տեղակայվում է դիտորդական առաքելություն, որը, բնականաբար, հիմնականում ունենալու է արևմտյան դիմագիծ, ապա Հայաստնի վրա կտրուկ կերպով ավելանալու են Արևմուտքի ազդեցության լծակները: Սա նշանակում է, որ Հայաստանն իր անվտանգային խնդիրների լուծումը որոնելու է ոչ թե Հյուսիսում, այլ պորտալարով կապվելու է արևմտյան երկրների հետ, որոնք էլ փորձելու են նման կերպ տալ ինչ-որ անվտանգային երաշխիքներ: Հաջորդ փուլով դիտորդական առաքելությունը կարող է վերաճել միջազգային խաղաղապահների ֆորմատի, որը է՛լ ավելի կխորացնի ՀՀ-ՌԴ հարաբերություններում առկա անդունդը՝ վերջնականապես դուրս թողնելով տարածաշրջանից Ռուսաստանը հատկապես այն դեպքում, եթե Արևմուտքի կողմից խնդիր դրվի 102-րդ ռուսական բազայի դուրսբերման:

Իհարկե, իշխանությունները կարող են մատնանշել միանգամայն օբյեկտիվ գործոններ՝ նման քայլի գնալու, սակայն տվյալ պարագայում կարևոր է հասկանլ պրոցեսի էությունն ու այն վերջնարդյունքը, որին ձգտում է Նիկոլը:

Հայաստանը դուրս է բերվում ՌԴ ազդեցությա գոտուց, ինչը ծնում է ավելի շուտ վախեր ու հարցեր, քան՝ ներշնչում ապագայի հանդեպ վստահություն՝ հատկապես նկատի ունենալով Արևմուտքի համար Թուրքիայի ունեցած կարևոր ռազմաքաղաքական նշանակությունը: