Որ օրն իշխանությունը տեսնի, որ ելք չունի` հրաժարական կտա. ՔՊ-ական պատգամավոր


23:58 , 28 սեպտեմբեր, 2022

Lurer.com-ը գրում է.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հանդիպումն աշխատանքային հերթական հանդիպումն էր, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։

Ի պատասխան, թե արդյոք հանդիպմանը քննարկվել է, թե սահմանին ստեղծված իրավիճակում Հայաստանն ինչ ակնկալիքներ ունի Արևմուտքից, պատգամավորը հրաժարվեց պատասխանել։

Հարցին, թե արդյոք օրակարգում եղել է Արցախի հարցը, պատգամավորը պատասխանեց․ «Իհարկե, օրակարգում Արցախն է»։

Լրագրողերի հարցին, թե ինչ ելք կա ստեղծված իրավիճակից դուրս գալու համար, արդյոք իշխանությունները տիրապետում են իրավիճակին, պատգամավորն ասաց, թե որ օրն իշխանությունը տեսնի, որ ելք չունի` հրաժարական կտա։