Կոտայքի մարզում Mercedes-ով վրաերթի է ենթարկվել 3-ամյա տղա


00:20 , 29 սեպտեմբեր, 2022

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 40–ամյա Ա. Բ.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Նոր Արտամետ գյուղի կենտրոնական փողոցում վրաերթի  է ենթարկել 3-ամյա Ա. Ա.-ին:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է երեխային տեղափոխել «Աբովյան» բժշկական կենտրոն: Երեխայի կյանքին վտանգ չի սպառնում:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ:

 Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկված երեխայի հայրը աշխատում է Վանաձորի պետական համալսարանում՝ որպես դասախոս: