Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժել է նրան ազատ արձակել՝ 35 միլիոն դրամ գրավի դիմաց


20:25 , 28 սեպտեմբեր, 2022

168.am-ը գրում է.

Հակակոռուպցիոն դատարանը մերժել է հրթիռների գործով անցնող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին գրավի դիմաց կալանքից ազատ արձակել կամ փոխել խափանման միջոցը:

Տեղեկությունը 168.am-ին հայտնել է Դավիթ Տոնոյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը:

Հիմնավորումը նույնն է՝ նախկինում Տոնոյանը եղել է բարձրաստիճան պաշտոնատար անձ, ՀՀ պաշտպանության նախարար, և գործով անցնող անձինք, ըստ էության, հիմնականում նույն նախարարության ներկա և նախկին աշխատակիցներ են, և մտավախություն կա, որ կախվածություն կամ այլ հարաբերություններ օգտագործելով՝ Դավիթ Տոնոյանը կարող է ազդեցություն ունենալ նրանց վրա, ինչը Տոնոյանի փաստաբանն անհիմն է համարում:

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու դիմաց առաջարկվել է 35 միլիոն դրամ: