Ադրբեջանական ստորաբաժանումները խոշոր տրամաչափի զենքերից կրակ են բացել սահմանի արևելյան ուղղությամբ․ ՀՀ ՊՆ


20:05 , 28 սեպտեմբեր, 2022

Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 18:00-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ:

Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների:

Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից։