«Այս մեդալը խաբեբաների համար է, բերել ենք, որ գցենք Քերոբյանի վիզը». խաղողագործներ


18:47 , 28 սեպտեմբեր, 2022

News.am-ը գրում է.

Արմավիրի մարզի խաղողագործները, որոնք բողոքի ակցիա են իրականացնում կառավարության դիմաց, իրենց հետ նաեւ մեդալ էին բերել:

«Էս մեդալը, որի մեջ բոլորս ունենք ինչ-որ լումա, բերել ենք, որ եթե հանկարծ նախարար Քերոբյանը կարողանա մեր հարցերը լուծի, գցենք իր վիզը:

Սա խաբեբայության առաջին տեղի մեդալն է: Այս մեդալը խաբեբաների համար է: Հիմա սպասելու ենք, որ իջնի, տեսնենք՝ ինչ է ասելու, նորից պետք է խաբի՞, ոնց որ անցած տարի խաբեց, ճանապարհ դրեց»,-ասաց գյուղացիներից մեկը:

Նշենք, որ ըստ գյուղացիենրի նախորդ տարի խաղողը մթերել են 130 դրամով, այս տարի ինքնարժեքը միայն 120 դրամ է, սակայն իրենց առաջարկում են մթերել 120 դրամից էլ ցածր գնով: