Եթե առանց ընդդիմության էլ Նիկոլը պատրաստ է կապիտուլյացիա ստորագել, ապա ինչո՞ւ են իշխանությունները կենսական համարում ընդդիմության հետ երկխոսությունը


16:59 , 28 սեպտեմբեր, 2022

«Ալամեզոն» Վալոդը

Վարդանյան Վալոդը, լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում մեկնաբանելով իշխանություն-ընդդիմություն երկխոսության թեման, դրա հնարավորությունը, հայտնի թևավավոր խոսքով է համեմել իր խոսքը.«Մարդը, ով լուծում է որոնում, հնարավորություններ է փնտրում: Մարդը, ով լուծում չի ցանկանում, պատրվակներ է փնտրում»: Միաժամանակ Վալոդը հայտարարել է, թե ինքը բաց է ու ուրախ կլինի, եթե միասնականությունը հաղթի ու հաղթահարի տարակարծությունները. կմիանան իրենց, լավ է, չեն միանա, իրենք գնալու են մինչև վերջ:

Հարց՝ իսկ ի՞նչ է փնտրում «փիլիսոփա» Վալոդը կամ վալոդները: Այս հարցը հիմնահենքային նշանակություն ունեցող հարց է, քանի որ դրանով է պայմանավորված այն գնահատականը, որը պետք է տրվի իշխանություններին չմիացող ընդդիմության վարքագծին: Եթե լավ բան են անում իշխանությունները, բայց ընդդիմությունը չի միանում նրանց, ուրեմն մեղավորը, իհարկե, ընդդիմությունն է, իսկ եթե Վալոդը ցանկանում է ի կատար ածել թուրքերի երազանքը՝ ընդդիմությանը փորձելով օգտագործել՝ իր այդ դավադարությանը հնարավրինս մեծ լեգիտմություն հաղորդելու, ապա սա արդեն բոլորովին այլ օպերայից է:

Միաժամանակ Վալոդի խոսքերում նկատվում է որոշակի ուլտիմատիվ շեշտադրում՝ «առանց ձեզ էլ մենք մերն անելու ենք» ոճով: Եթե առանց ընդդիմոթյան էլ Նիկոլը պատրաստ է կապիտուլյացիա ստորագել, ապա ինչո՞ւ են իշխանությունները կենսական համարում ընդդիմության հետ երկխոսությունը: Ուղղակի խնդիր է դրված՝ ընդդմիութանը փչացնելո՞ւ, թե՞ առանց ընդդիմության համաձայնության հնարավորություն չի լինելու լեգիտիմացնել կապիտուլյացիոն փաստաթուղթը: Ենթադրելի է՝ և՛ մեկը, և՛ մյուսը. առաջինով կլուծեն քաղաքական օպոնենտների հարցերը, երկրորդով՝ կկատարեն թուրքերի հանձնարարությունը՝ կապիտուլյացիան անշրջելի դարձնելով:

Որ օրը, որ ընդդիմությունը միացավ իշխանությունների հայադավ օրակարգին, այդ օրը տեղի կունենա ընդդիմադիրների քաղաքական հուղարկավորումը,իսկ սա մի բան է, որին ընդդիմությունն երբեք չի գնա: