Ավստրիան ստուգումներ կանցկացնի Սլովակիայի հետ սահմանին անօրինական միգրանտների հոսքի պատճառով


16:16 , 28 սեպտեմբեր, 2022

Armenpress.am-ը գրում է.

Ավստրիայի իշխանությունները որոշել են լույս սեպտեմբերի 29-ի գիշերը փաստաթղթերի ստուգում անցկացնել Սլովակիայի հետ սահմանին անօրինական միգրանտների հավանական հոսքի պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է ORF-ն: Ստուգումները կանցկացվեն առնվազն տասը օր՝ 11 հսկիչ անցակետերի համար, ասել Է Ավստրիայի ՆԳ նախարարության ղեկավար Գերհարդ Քառները:

Ավելի վաղ Սլովակիայի հետ սահմանին ստուգումների տասնօրյա ժամանակաշրջան Է անցկացրել Չեխիան: Քառները բացատրել Է, որ անօրինական միգրանտներ Ավստրիայի սահմանին դեռ չեն երեւացել, բայց ստուգումներն անցկացվում են կանխիչ կարգով, սպասելով, որ նրանք կփորձեն փոխել երթուղիները: Նա հիշեցրել Է, որ Հունգարիայի եւ Սլովենիայի հետ սահմանին հսկողությունն ուժեղացված Է արդեն վաղուց:

Չեխիան, Ավստրիան եւ Սլովակիան մտնում են Շենգենյան գոտու մեջ, որը ենթադրում Է ազատ տեղաշարժ երկրների միջեւ եւ սահմանային հսկողության բացակայություն: Սակայն Շենգենյան գոտու երկրներն իրավունք ունեն առանձին դեպքերում առանց Եվրահանձնաժողովի նախնական համաձայնության սահմանային հսկողություն իրականացնել ժամանակավոր հիման վրա, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: