Մակրոնն ու Ալիևը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների մոտալուտ մեկնարկը


22:09 , 27 սեպտեմբեր, 2022

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զանգահարել է Իլհամ Ալիևին, հայտնում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։

Մակրոնն Ալիևին տեղեկացրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման մասին։

Զրուցակիցները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին վերջին բախումները, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների մոտալուտ մեկնարկը։