Երգի պրեմիերա. Արամեն և Աննա Թովմասյանը ներկայացրել են 44-օրյա պատերազմի նահատակներին նվիրված երգ


17:44 , 27 սեպտեմբեր, 2022

Երգիչ Արամեն և կինը՝ Աննա Թովմասյանը նոր համատեղ երգ են ներկայացրել՝ նվիրված 44-օրյա պատերազմին նահատակված տղաներին: Երգի հոլովակից մի հատված երգիչը հրապարակել է նաև ինստագրամյան իր էջում: 

«Լուռ աշխարհ» երգի երաժշտության հեղինակներից մեկը հենց Արամեն է, խոսքերի հեղինակը`Սյոմա Կոդաբաշյանը։ Հոլովակի հեղինակը Արմեն Ասրյանն է։