Armsport.am-ը գրում է․
Հաստատվել է, թե ինչ մարզաշապիկներով խաղադաշտ դուրս կգան Իռլանդիայի և Հայաստանի հավաքականներն՝ Ազգերի Լիգայի Բ լիգայի առաջին խմբի վերջին տուրի խաղում:
Հայաստանի հավաքականը խաղադաշտ դուրս կգա կարմիր, իսկ իռլանդացիները՝ կանաչ մարզահագուստով:
Հիշեցնենք՝ հանդիպումը կսպասարկի սլովենական մրցավարական անձնակազմը։
Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Ռադե Օբրենովիչը (Սլովենիա)։ Մրցավարի օգնականներն են Յուրե Պրապրոտնիկը (Սլովենիա) և Գրեգա Կորդեժը (Սլովենիա), 4-րդ պաշտոնյան է Դավիդ Շմայցը (Սլովենիա)։ VAR-ի մրցավարն է Մատեյ Յուգը (Սլովենիա), VAR-ի մրցավարի օգնականը՝ Ալեն Բորոշակը (Սլովենիա)։
Հիշեցնենք, որ Իռլանդիա-Հայաստան հանդիպումը կկայանա սեպտեմբերի 27-ին՝ ժամը 22։45-ին։