Ո՞ւր էին «Եռաբլուրը ծնողների սեփականությունը չի, որ մեկին թողեն, մեկին չէ» ասողները, երբ 70-ամյա մայրը 7 ամիս մինուճար որդուն էր փնտրում, որովհետև պետությունը մատը մատին չէր տալիս


13:56 , 27 սեպտեմբեր, 2022
Երեկ, որ հարցնում էին՝ տիկին Լիդան էլ ա գալո՞ւ Եռաբլուր, ասում էի՝ դե չեմ ասի, գիշերը ցուրտ կլինի, համ էլ, եթե էն պատուհասը որոշի ամեն դեպքում առավոտյան գա, քաշքշուք կլինի դրա յաշմայի զորքի ու ծնողների միջև, կարող ա հրեն, գցեն, վնասեն, ավելի լավ ա չասեմ։
Գիշերն իջնում եմ Եռաբլուր, Lusineեն ասում ա՝ տիկին Լիդան ժամը 11-ից ստեղ ա, ու ինչ անում ենք, չի գնում տուն, անգամ մեքենայի մեջ չի ուզում նստի։ Ու տենց մինչև առավոտ մնաց։ Ես աշխատանքի էի, եկա տուն, ինքը դեռ ընդեղ էր...
Երբ էս օրերին տարատեսակ եթիմներ քոմենթներ են գրում, որ «Եռաբլուրը մենակ էդ ծնողներինը չի, ով կուզի կգա, էդ ծնողների էրեխեքի շիրիմին, ծաղիկ կդնի, որովհետև էդ էրեխեքը էլ էդ ծնողներինը չեն, հասարակությանն են», ես հիշում եմ, ոնց էր տիկին Լիդան պատմում, թե ոնց ա 7 ամիս միայնակ փնտրել Դավոյին։ 70-ամյա կինը մենակով հասել էր Արցախ, որ գտնի իր մինուճարին, որովհետև էդ նույն պետությունը, որին տվել էր իր զավակին, մատը մատին չէր տալիս նրան փնտրելու հարցում։ Ու, եթե ինքը չգնար, գուցե մինչ էսօր Դավիթն անհետ կորած համարվեր։ Ավելին, դեռ կային «մարդիկ», ովքեր չէին էլ ուզում, որ Դավոն գտնվեր, որ «Արցախի հերոսի» մեդալն իրանց բաժին հասներ, ոչ թե էդ տղուն։
Ու էս պետության և էս հասարակության պայմաններում, դեռ ոմանք բացում են իրանց ախոռն ու զավակին կորցած ծնողին ասում, թե ինչի իրավունք ունի ինքը, իսկ ինչի՝ ոչ։ Հիմա, երբ մայրերը գտել, բերել են իրենց որդիների մասունքները, հանկարծ այդ շիրիմը դարձել է ազգինը, իսկ Եռաբլուրն էլ՝ բոլորինն է... Ըհը, բա ոնց։
Ջավախյան Գևորգի մայրը՝ տիկին Նարինեն էր գիշերն ասում. «էս ի՞նչ օրի են հասցրել մեզ, որ ամեն բան թողած, գիշերով եկել, հերթապահում ենք, որ մեր էրեխեքի շիրիմներին դրանք չմոտենան...»։
Իրոք, էս վիճակը բոլորիս ամոթն է։ Բոլորիս ամոթն է, որ նիկոլը դեռ կա, իշխում է, հրամաններ արձակում ու ուզած ժամանակ պղծում Եռաբլուրը։
Վշտից փոքրացած ծնողներին փոխանակ հանգիստ թողնելու, ամեն անգամ ստիպում են նորից սթրեսի մեջ ընկնել, ու գիշերել Եռաբլուրում՝ պաշտպանելու համար իրենց զավակների շիրիմը...