Ամերիկյան սպառազինության գնման հեռանկարի մասին


10:57 , 27 սեպտեմբեր, 2022
Ու ամերիկյան սպառազինության գնման հեռանկարի մասին։
Ես, ճիշտն ասած, էդ հարցում շատ օպտիմիստ չէի լինի հիմա նախ որովհետև չեն ծախի, երկրորդ՝ որովհետև չեն առնի։
Բայց, եթե զուտ տեսական դատելու լինենք, ի՞նչ կարար մեզ պետք գար։ Իր որակով ամերիկյան սպառազինությունը միանշանակ էսօր հավասարը չունի աշխարհում։ Բայց ամերիկյան ծանր սպառազինության մասին, ցավոք սրտի՝ պիտի մոռանալ։ Որովհետև բալը թանկա, բայց, որ էլ ավելի կարևորա՝ լոգիստիկանա թանկ։ Երբ որ ասում եմ թանկա, դա պիտի հասկանալ, ոչ թե որ փողն ափսոսա, այլ որ էդքան փող ֆիզիկապես չկա։
Բայց կան ուղղություններ, որտեղ ամերիկյան սպառազինության համար մենք կկարողանանք փող ճարել ու դրանք կրիտիկական ուղղություններ են։ Դրանք առաջին հերթին հետախուզության, հրետանային հետախուզության, կապի ու կառավարման համակարգերն են։ Ուկրաինական բանակն այսօր հաջողությամբ դիմակայում է տեխնոլոգիապես իրեն գերազանցող ռուսականին առաջին հերթին հենց արևմտյան հետախուզության ու կառավարման համակարգերի շնորհիվ, ոչ թե արևմտյան հրանոթների (որոնք էլ, իհարկե, իրենց դերն ունեն)։
Բայց ամենակարևոր օժանդակությունը, որը Հայաստանը հիմա կարա ստանա, դա նոր որակի կադրերի մասսայական պատրաստումն ու վերապատրաստումն է։