Մոսկվա-Երևան ավիատոմսերի գինը հասել է 11 հազար դոլարի


17:41 , 26 սեպտեմբեր, 2022

Lurer.com-ը գրում է․

Մոսկվա-Երևան ավիատոմսերի գները շարունակում են բարձրանալ։ Սեպտեմբերի 27-ի համար նախատեսված Մոսկվա-Երևան  միակողմանի չվերթի արժեքը հասնում է գրեթե 11 հազար դոլարի։ 

Նկատենք, որ տոմսերի գների բարձրացման և վաճառքի ծավալների մեծացման վրա ազդել է, մասնավորապես, ՌԴ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը, որը վերաբերում էր Ռուսաստանում մասնակի զորահավաք անցկացնելուն։