«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում 35–ամյա դատապարտյալ է մահացել


16:29 , 26 սեպտեմբեր, 2022

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում 35–ամյա դատապարտյալ է մահացել։ Tert.am-ի հարցին ի պատասխան ՔԿԾ հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը հայտնեց, որ  սեպտեմբերի 26-ին՝ ժամը 00։15-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, 1987թ․ ծնված, ՀՀ ՔՕ 34-107 հ․ 104հ․ 2մ․ դատապարտված Զ․ Կ․-ի ինքնազգացողությունը կտրուկ վատթարացել է։

«Տեղում ցուցաբերվել է առաջին բուժօգնություն և միևնույն ժամանակ կանչվել է շտապօգնություն։
Ժամը 00։30-ին ժամանած շտապօգնության կողմից, ցավոք, արձանագրվել է Զ․ Կ․-ի կենսաբանական մահը»,–ասաց Նավիկյանը, հավելելով, որ դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: