Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա


13:12 , 26 սեպտեմբեր, 2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն:

Այսօր երեկոյան Ելիսեյան պալատում տեղի կունենա ՀՀ վարչապետի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը: