Ադրբեջանը հայ ռազմագերիների մասին տեղեկություն տրամադրելու համար Եվրոպական դատարանից լրացուցիչ ժամանակ է խնդրել


12:33 , 26 սեպտեմբեր, 2022

Ի պատասխան ՀՀ կառավարության կողմից Ադրբեջանի դեմ Եվրոպական դատարան ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու մասին մի շարք պահանջների, Ադրբեջանի կառավարությունը Եվրոպական դատարանից խնդրել է լրացուցիչ ժամանակ ռազմագերիների մասին ամբողջական տեղեկություն տրամադրելու համար։ Խնդրանքը բավարարվել է դատարանի կողմից։

Ադրբեջանի համար նշանակված նոր վերջնաժամկետը սեպտեմբերի 29-ն է։

Այս մասին հաղորդում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը: