ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մեկնում է ԱՄՆ


10:16 , 26 սեպտեմբեր, 2022

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 26-ից գտնվելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում:

Այցի շրջանակներում ԱԽ քարտուղարն ունենալու է մի շարք աշխատանքային հանդիպումներ: Այս մասին հայտնում է Անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակը, չնշելով, թե քանի օր է տևելու այցը։