Ստեփանակերտում կհայտարարվի Լռության րոպե, կկայանա Խաչերթ


11:27 , 26 սեպտեմբեր, 2022

Սեպտեմբերի 27-ին` ժամը 11:00-ին, Ստեփանակերտի Սբ. Հակոբ եկեղեցու բակից կմեկնարկի խաչերթ՝ Հայոց բանակի պահապան Աշոտ Երկաթ Սուրբ Խաչի առաջնորդությամբ դեպի հուշահամալիր` ի հիշատակ 44-օրյա պատերազմում նահատակված հերոսների:

Սեպտեմբերի 27-ին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովից NEWS.am-ին հայտնում են, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին, Արցախի Հանրապետությունում հայտարարվում է լռության րոպե՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմում նահատակված հերոսների:

«Խնդրում ենք վարորդներին, քաղաքացիներին հոտնկայս հարգանքի տուրք մատուցել», - նշված է հաղորդագրության մեջ: