ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին


21:15 , 24 սեպտեմբեր, 2022

Armenpress.am-ը գրում է.

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները սեպտեմբերի 23-ին տեսակցել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին։

«ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են հայերին, որոնց գերեվավարումը սեպտեմբերի ռազմական գործողությունների առնչությամբ, հաստատվել է իշխանությունների կողմից մեր կազմակերպությանը։ Տեսակցության շրջանակներում գնահատվել է անձանց վիճակը և պահման պայմանները, իրենց հետ կապված կոնտակտ ընտանիքների հետ հաստատվել է»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին: