Ահա թե ինչպես է Բադասյան Ռուստամը կարիերա արել


15:59 , 24 սեպտեմբեր, 2022
Լրագրողի փորձին՝ ստանալու հստակ մեկնաբանություն ու ստիպելու դսևորել դիրքորոշում՝ կապված Եռաբլուրում կատարված խայտառակության հետ, սորոսական Բադասյան Ռուստամը իրեն անտեղյակի տեղ է դրել ու պնդելով, որ տեղյակ չէ՝ ինչի մասին է խոսքը, չի տեսել՝ արագորեն նստել է ծառայողական ավտոմեքենան ու հեռացել:

Եռաբլուրում կատարված անպատվության մասին տեղյակ չլինելու հավանականությունը պրակտիկորեն զրոյական է նույնիսկ այն դեպքում, եթե հայ մարդն ապրում է ոչ թե Հայաստանում,այլ ասենք Նիկարագուայում. ինֆորմացիայի այս դարում անհնար է տեղեկացված չլինել հայ հանրությանն ու, ինչու ոչ, ողջ ազգին ցնցած իրադարձության մասին,եթե հայ ես, եթե «էշի ականջում քնած» մեկը չես:

Հարց՝ Բադասյան Ռուստամը, որ տնօրինում է մի ողջ երկրի հարկային համակարգը, համապատասխան կենդանու ականջի թմբկաթաղանթո՞ւմ է նիրհում, թե՞ այնքան թքած ունի հայ հանրության կամ երկրի վրա առհասարակ, որ նույնիսկ լուրեր էլ չի կարդում, իսկ բոլոր նրանց, ովքեր ի պաշտոնե պարտավոր են նրան զեկուցել երկրում տեղի ունեցող անցուդարձի մասին կամ գոնե կուրսի պահել՝ ինչ է կատարվում հարկայինի պատերից անդին, հրահանգավորել է ծպտուն չհանել, բան չասել, որ հանկարծ ՊԵԿ նախագահի պաշտոնից ստացվող կայֆը հարամ չլինի:

Բացատրությունն ակնհայտորեն պետք է այլ տեղ փնտրել. խնդիրը ոչ թե Ռուստամի՝ սեփական տեսալսողական ապարատը չծանրաբեռնելու մղումն է, այլ՝ նրա՝ Նիկոլի քեֆոֆ գնալու, շառից ու փորձանքից հեռու մնալու մղումը: Հիմա, որ ասեց՝դատապարտում է, դրանից Նիկոլն ավելի լա՞վը դարձավ, թե՞ կարմիրբերետավորները դարձան ավելի հեզիկ: Ասի-չասի, մեկ է՝ բոլորը նույն բանն են՝ անփոփոխ ու ստատիկ: Զուր տեղն ընկնելու է շառը, կանգնի պաշտոնը կորցնելու եզրին: Իրա համար հով լռված՝ փող է դիզում տղեն, բա իրան հազար տարի պե՞տք ա՝ով ում գլուխն է ջարդում գերեզմաններում:

Եթե այդպիսին չլիներ, երբեք սորոսական չէր լինի, երբեք մաս չէր կազմի թուրքական փողերով հեղափոխությամբ իշխանությունն օրինական տիրոջից խլած թիմի մաս՝ մաս, որը դարձավ ՀՀ պատմության մեջ ամենաերիտասարդ Արդարադատության նախարարը