Տիգրան Ավինյանը նշանակվեց Երևանի փոխքաղաքապետ


12:53 , 23 սեպտեմբեր, 2022

Տիգրան Ավինյանը նշանակվեց Երևանի փոխքաղաքապետի պաշտոնում: Նրա թեկնածությանը կողմ քվեարկեց ավագանու 44 անդամ։

Ավինյանը համակարգելու է թաղապետերի և կառավարության հետ աշխատանքը, շինբարեկարգման, կանաչապատման, մշակույթի ոլորտների աշխատանքը։

Այս պահին Երևանը 5 փոխքաղաքապետ ունի։

Նշենք, որ Երևանի ավագանու հաջորդ ընտրությունները կկայանան 2023-ի աշնանը։ ՔՊ–ն հայտարարել է, որ Երևանի ավագանու ընտրություններում առաջադրելու է Տիգրան Ավինյանի թեկնածությունը։