Ինչո՞ւ է ՀՀ իշխանությունը պատմում թշնամուն իր խոցելիության, բարդությունների և ծանր իրավիճակի մասին


20:00 , 17 սեպտեմբեր, 2022

Իշխող ուժի տարբեր առանցքային դեմքեր՝ 1-ին դեմքից մինչև խորհրդարանի ներկայացուցիչներ, խոսում են ՀՀ-ի ունեցած մատակարարումների խնդիրների և առաջին հերթին սպառազինության կարիքների մասին։
Ընդ որում՝ սա արվում էր և՛ վերջին ագրեսիայի ընթացքում, և՛ հիմա, երբ իշխանության տարբեր դեմքեր կամ իշխանության տակ գործող մանր-մունր գործիչները խոսում են նոր ագրեսիայի վտանգի մասին։
Ինչո՞ւ է իշխանությունն Ադրբեջանին հուշում, որ Հայաստանը զինամթերքի, զինտեխնիկայի համալրման, կայուն մատակարարումների խնդիր ունի։
Ինչո՞ւ է ՀՀ իշխանությունը պատմում թշնամուն իր խոցելիության, բարդությունների և ծանր իրավիճակի մասին։
Ինչո՞ւ է ՀՀ իշխանությունը բացահայտում իր և իր հիմնական դաշնակցի, ռազմաքաղաքական դաշինքի ճգնաժամի մասին։
Իհարկե ինչուների շարքը երկար է, իսկ պատասխանը վաղուց ակնհայտ։