Քաղաքական ու մասնագիտական գնահատական չեմ տալիս, սա խայտառակություն է


21:29 , 16 սեպտեմբեր, 2022

Գրում եմ բավական մեղմ՝ հուսալով, որ
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան - Human Rights Defender of Armenia-ը կամ գրասենյակը արագ կարձագանքի:
Նայեք սույն սքրինին և մի պահ փորձեք դուրս գալ ձեր ժողովրդավարաբաստիոնական հիմար երևակայությունից:
Հայ կնոջ, Հայաստանի քաղաքացու մարմինն այլանդակած, պղծած ու մորթած պետությանը հստակ գնահատական չկա՛. կոչն ունի տկար կառուցվածք, հակաքարոզչական բնույթ և հակապետական բովանդակություն: Ենթադրաբա՞ր, լուրջ ե՞ք:
Քաղաքական ու մասնագիտական գնահատական չեմ տալիս, սա խայտառակություն է: Փոխե՛ք:
ՀԳ- Խնդրանք էջիս հետևորդներին՝ եթե համարում եք, որ ենթադրաբառ եզրույթը սխալ համատեքստում է գործածվել, խնդրում եմ մտնեք ՄԻՊ-ի էջ և դիսլայք անեք հրապարակումը` այդ կերպ հայտնելով Ձեր դիրքորոշումը, գուցե գիտակցեն սխալը, չհամառեն ու մասնագիտական կռուտիտների փոխարեն հասկանան, որ Հռոմի պապից ավելի պապական պետք չէ լինել:
May be an image of text