Մարիամ Մկրտչյանը՝ շախմատի մինչև 18 տարեկանների աշխարհի չեմպիոն


21:28 , 15 սեպտեմբեր, 2022

Հայաստանը ներկայացնող Մարիամ Մկրտչյանը դարձավ Մ18 տարեկանների աշխարհի չեմպիոն։

ԱԱ նախավերջին տուրում Մարիամը հաղթեց մրցակցին և վերջին տուրից առաջ անհասանելի դարձավ մրցակիցների համար։

Մրցաշարը անցկացվում է Ռումինիայի Մամայա քաղաքում։

Մկրտչյանը պարզապես գերազանց անցկացրեց մրցաշարը և վերջին տուրից առաջ վաստակել է 10 միավոր։ Նախորդ ինը պարտիաներում նա տարել էր նույնքան հաղթանակ։