Հիմա պատերա՞զմ ա, թե՞ սահմանային միջադեպ. եթե պատերազմ ա, ինչի մոբիլիզացիա չեք հայտարարում. եթե մոբիլիզացիայի կարիք չկա, ի՞նչ խնդիր ունեք մարդկանց փողոցում գտնվելու հետ


15:25 , 15 սեպտեմբեր, 2022
Ուրեմն երկու օր իշխանական քարոզչությունը ասում ա «սադրանքներ ա», «սահմանային միջադեպեր ա», մոբիլիզացիայի կարիք չկա։ Հրադադարը հաստատվելուց հետո մարդիկ ինքնաբուխ դուրս են գալիս փողոց, որ հասկանան ինչ ա կատարվում ու ռուբիլնիկից միանում են տարբեր տրամաչափի քարոզիչներ «պատերազմի ժամանակ միտինգ եք անում» թեզով։
Հիմա պատերազմ ա, թե սահմանային միջադեպ՞: Եթե պատերազմ ա, ինչի մոբիլիզացիա չեք հայտարարում՞: Եթե մոբիլիզացիայի կարիք չկա ու հրադադարը գործում ա, ինչ խնդիր ունեք մարդկանց փողոցում գտնվելու հետ՞: