Սյունիքի մարզից որևէ բնակավայր Ադրբեջանի վերահսկողության տակ չի անցել․ մարզպետարան


23:51 , 14 սեպտեմբեր, 2022

Սյունիքի մարզպետարանը հայտարարություն է տարածել․

«Տեղեկացնում ենք, որ Սյունիքի մարզից որեւէ բնակավայր Ադրբեջանի վերահսկողության տակ չի անցել, ու այդ առնչությամբ համացանցում շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ կոչ ենք անում զերծ մնալ կեղծ ու չհիմնավորված լուրերի տարածումից»: