ՀԱՊԿ առաքելությունը դեռ չի ժամանել Հայաստանի և Ադրբեջանի սահման. այն դեռ չի էլ ձևավորվել


14:41 , 14 սեպտեմբեր, 2022

Analitik.am-ը գրում է․

ՀԱՊԿ առաքելությունը դեռ չի ժամանել Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին տիրող լարվածության գոտի։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«ՀԱՊԿ առաքելությունը դեռ չի ժամանել, որքան ես գիտեմ։ Այնուամենայնիվ, որոշումը երեկ ուշ երեկոյան է ընդունվել, առաքելությունը դեռ պետք է ձեւավորվի», - ասել Է Պեսկովը լրագրողներին։