Նիկոլական քարոզչամեքենան փորձում է նորմալության պատրանքը պահպանել, այնինչ պատերազմ է. սադրանք չէ, «սահմանային միջադեպեր» չեն, պատերազմ է


12:58 , 14 սեպտեմբեր, 2022
Հայաստանի դեմ լայնամասշտաբ ռազմական գործողություններ են ընթանում, որոնք (իմ հասկանալով) ապրիլյան պատերազմի մասշտաբները վաղուց արդեն գերազանցել են։
Նիկոլական քարոզչամեքենան փորձում է նորմալության պատրանքը պահպանել... Ձևակերպումներին նայեք. «լայնածավալ սադրանք», «էնինչ գյուղապետը հայտնել է, որ արդեն 29 րոպե է՝ իրենց վրա չեն կրակում», ֆլեշմոբ են անում. «բան չգիտեմ, ուրեմն լռում եմ» և այլն, և այլն։
Նորից եմ կրկնում․ պատերազմ է, եթե չեք նկատել։ Սադրանք չէ, «սահմանային միջադեպեր» չեն, պատերազմ է։