Առաջնագծի տարբեր ուղղություններում բացառիկ քաջություն ու նվիրվածություն դրսևորող զինծառայողներ ունենք


23:17 , 13 սեպտեմբեր, 2022

Առաջնագծի տարբեր ուղղություններում բացառիկ քաջություն ու նվիրվածություն դրսևորող զինծառայողներ ունենք՝ և՛ պարտադիր ժամկետայինների զինծառայողների, և՛ պայմանագրայինների, և՛ իհարկե սպայական/հրամանատարական օղակներում։
Շատերի սխրանքների մասին դեռ մանրամասն կիմանանք, ոմանց մասին, միգուցե, այդպես էլ չիմանանք։
Մեր զինծառայողները մշտապես պետք է զգան բոլորիս ներկայությունը, հարգանքը, պատրաստակամությունը հնարավոր բոլոր հարցերում, որտեղ դրա կարիքը կա։
Մեր զինծառայողները պետք է հստակ իմանան, որ ցանկացած պահին՝ խաղա՞ղ, թե՞ պատերազմական օրերին, մենք նրանց կողքին ենք։