Վարդենիսում զոհված զինծառայողի հայրը ինքնասպան է եղել


17:42 , 13 սեպտեմբեր, 2022

Hraparak.am-ը գրում է.

«Հրապարակի» տեղեկություններով քիչ առաջ Վարդենիսում զոհված զինծառայողներից մեկի հայրը` Մանվել Մարտիրոսյանը, ինքնասպանություն է գործել:

Կապվեցինք վերջինիս ազգականի` Արտյոմի հետ, ով հաստատեց մեր տեղեկությունները:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ից 13-ը գիշերը ադրբեջանական ԶՈՒ-ն հարձակում էր սանձազերծել ՀՀ մի շարք տարածքների ուղղությամբ, այդ թվում` Վարդենիսի: Այստեղ մեծ թվով զոհեր եւ վիրավորներ կան: