Ադրբեջանցիների հրետակոծության հետևանքով Կութում վնասվել են մեծ թվով բնակելի տներ, կանայք ու երեխաները գյուղից տարհանվել են. Ավագյան


14:51 , 13 սեպտեմբեր, 2022

Pastinfo.am-ը գրում է.

Գեղարքունիքի մարզի Կութ բնակավայրում իրավիճակը ներկա դրությամբ համեմատաբար հանգիստ է, բայց գյուղից քիչ հեռու ընկած տարածքի և մեր դիրքերի ուղղությամբ ադրբեջանցիները շարունակում են հրետանիով հարվածներ հասցնել։ Այդ մասին «Փաստինֆո»-ին հայտնեց Կութի վարչական ղեկավար Գրիգորի Ավագյանը։

«Ադրբեջանական ստորաբաժանումների կողմից գյուղին հասցված հրետանային հարվածների հետևանքով ահագին ավերածություններ կան։ Ավերվել են տներ, անասնագոմեր, տարբեր նշանակության շինություններ»,-նշեց Ավագյանը։

Վարչական ղեկավարը նաև փոխանցեց, որ կանայք ու երեխաները գյուղից տարհանվել են։