Սոթքի ուղղությամբ 30 րոպե է՝ կրակոցներ չկան


13:59 , 13 սեպտեմբեր, 2022

24news.am-ը գրում է.

Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի ուղղությամբ մոտ 30 րոպե է՝ կրակոցներ չկան։ Այս մասին 24News-ին ասաց գյուղապետ Սևակ Խաչատրյանը։

Ըստ նրա՝ դեռեւս հստակ չէ՝ պաշտոնապես հրադադար հաստատվե՞լ է, թե՞ ոչ։

Ավելի վաղ, գյուղապետի խոսքերով, ադրբեջանական կողմը կիրառում էր հրետանային զինատեսակներ։