Եվրոպականացման, homo sovetikus մարդու սուբյեկտիվ վերաբերմունքից ազատման հետևում նույն սովետական աղբն է


02:37 , 31 օգոստոս, 2013

Հերթական անգամ համոզվում եմ, որ Եվրոպականացման, համակարգերի թվացյալ ավտոմատացման և յանիմ թե homo sovetikus մարդու սուբյեկտիվ վերաբերմունքից ազատման հետևում մեկա նույն սովետական աղբն ա, նույն ԽԾԲ-ն ու նույն ճղճիմ մթնոլորտը: Ու դու քո գաղափարներով ու ինչ-որ բան փոխելու էնտուզիազմով հայտնվում ես մեղմ ասած ծիծաղալու, մարգինալ վիճակում: Չէէէ, ախպեր ձերը Ռուսաստանն ա, պուծինականությունը, Դուք փոխվողը չեք: Իսկ դիլեման շարունակում ա տանջել. շարունակել կոտոշներդ ջարդել կամ Չէ-ի նման ավտոմատը վերցնել ու փողոց դուրս գալ, թե ընդունել բազմաթիվ հրավերներից մեկը ու հեռանալ մի տեղ այս փոքր մոլորակի վրա, ուր գոնե ամենաքիչը քեզ գնահատում են: