Իշխանասարի դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կողմը հրետանի է կիրառում. Իշխանասարի գյուղապետ Մարատ Պետրոսյանը


09:01 , 13 սեպտեմբեր, 2022

24news.am-ը գրում է․

Սյունիքի մարզի Իշխանասար գյուղի դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կողմը կիրառում է հրետանի։ Այս մասին 24News-ին ասաց Իշխանասարի գյուղապետ Մարատ Պետրոսյանը։

Գյուղապետն ասաց, որ հրաձգությունն ընթանում է գյուղից բավականին վերեւ, գյուղում լսվում է հրետանու ձայնը, բնակչության տարհանում չի իրականացվում։