ԱՄՆ-ն պետք է դադարեցնի Ադրբեջանին տրամադրվող ցանկացած օգնությունը. Շիֆ


09:13 , 13 սեպտեմբեր, 2022

News.am-ը գրում է․

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը կոչ է արել ԱՄՆ-ին դադարեցնել ցանկացած օգնություն Ադրբեջանին Հայաստանի հետ սահմանին իրավիճակի սրման ֆոնին։

«Հաղորդվում է, որ Ադրբեջանը հրետակոծել է Արցախում անմեղ խաղաղ բնակիչների տները և այժմ հարձակվում է Հայաստանի սահմանի վրա։

Սա հրադադարի ռեժիմի բացահայտ խախտում է և ուղղակի ոտնձգություն Հայաստանի ինքնիշխանության դեմ։

Միացյալ Նահանգները պետք է դադարեցնի Ադրբեջանին տրամադրվող բոլոր օգնությունները՝ անհապաղ և ընդմիշտ»,- գրել է կոնգրեսականն իր Twitter-ում: