Ֆրանսիան փոխել է ռուսաստանցիներին վիզաներ տրամադրելու կանոնները


00:38 , 13 սեպտեմբեր, 2022

Armenpress.am-ը գրում է.

Ֆրանսիան կշարունակի ռուսաստանցիներին կարճաժամկետ վիզաներ տրամադրել, սակայն կբարձրացնի վիզայի վճարը և կվերանայի հայտերի ժամկետները:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ասվում է Ռուսաստանում Ֆրանսիայի դեսպանության «Տելեգրամ» ալիքում:

«Հաշվի առնելով Ռուսաստանի՝ Ուկրաինայի դեմ ագրեսիան՝ Ռուսաստանի և ԵՄ-ի միջև վիզային ռեժիմի դյուրացման համաձայնագիրը կասեցվել է»,-ասվում է հաղորդագրության տեքստում: